Լոգան Պոլը 15 կգ ավել է կշռում Ֆլոյդ Մեյվեդերից, սակայն մենամարտը կայանալու է (տեսանյութ)

Մայամիում տեղի է ունեցել վաղը կայանալիք բռնցքամարտ-շոուի կշռման արարողությունը։

Միմյանց հետ մրցելու են աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեդերն ու յութուբեր՝ Լոգան Փոլը։ Մենամարտը զուտ շոու է, որն անցկացվելու է առանց մրցավարների։

Կշռման արարողության ժամանակ Մեյվեդերի քաշը 70,3 կգ էր, իսկ Փոլինը 15 կգ ավել՝ 85,9 կգ։

Հիշեցնենք, որ մենամարտը տեղի կունենա վաղը՝ Մայամիի Hard Rock Stadium-ում։

ArmenianEnglishRussian