Փոլը դիմակայեց Մեյվեդերին․ Հայտնի է նրանց հոնորարների չափը (տեսանյութ)

Հունիսի 7-ին Մայամիի Hard Rock Stadium-ում տեղի ունեցավ շոու-մենամարտ աշխարհահռչակ բռնցքամարտիկ, 44-ամյա Ֆլոյդ Մեյվեդերի և 26-ամյա բլոգեր Լոգան Փոլի միջև։

Ըստ պայմանավորվածության, անցկացվելու էր 8 ռաունդ՝ յուրաքանչյուրը 3 րոպե տևողությամբ և եթե մարզիկներից մեկը դիմակայում էր 8 ռաունդ, ապա հաղթող չէր հռչակվելու։ Այդպես էլ եղավ, չնայած նոքդաունները և նոքաուտները թույլատրելի էին։

Հիշեցնենք, որ կշռման արդյունքներով Մեյվեդերը 15 կգ թեթև էր Փոլից։ Նրա քաշը կազմում էր 70,3 իսկ բլոգերինը 85,7 կգ։

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Մեյվեդերը այս մենամարտից երաշխավորված կստանա 10 միլիոն դոլար, գումարած վաճառված եթերային իրավունքների 50%-ը։ Փոլը ստանալու է 250 հազար դոլար երաշխավորաված, իսկ վաճառված եթերային իրավունքների միայն 10%-ի գումարն է բոլգերինը։

ArmenianEnglishRussian