Հայաստան Մ-21 հավաքականը արտագնա խաղում պարտվեց Ֆարերյան կղզիներ Մ-21 հավաքականին

Ֆարերյան կղզիների «Տոֆտիր» մարզադաշտում կայացավ ՈւԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 2023-իորակավորման խմբային փուլի, H խմբի առաջին մրցափուլի Ֆարերյան կղզիներ Մ-21 – Հայաստան Մ-21 հավաքականների հանդիպումը:

Հանդիպման 45-րդ րոպեին մրցավար Ռոբերտ Յան Ջենիկնսը Երջանիկ Ղուբասարյանին երկրորդ դեղին քարտով հեռացվեց խաղադաշտից:

Հանդիպման առաջին խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց:

68-րդ րոպեին տանտերերի կազմում Յոն Յոհանեսենը բացեց հանդիպման հաշիվը, իսկ 84-րդ րոպեին Յոհանեսենը դարձավ դուբլի հեղինակ:

Այսպիսով, Ֆարերյան կղզիներ Մ-21 հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Հայաստան Մ-21 հավաքականին:

ArmenianEnglishRussian