Պաշտոնական. Անատոլի Բայդաչնին հեռացավ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից

Ինչպես տեղեկացնում է «Արարատ-Արմենիա» ՖԱ-ի մամուլի ծառայությունը ակումբը և թիմի գլխավոր մարզիչ Անատոլի Բայդաչնին երկկողմանի համաձայնությամբ լուծել են պայմանագիրը:

Երևանյան ակումբը շնորհակալություն է հայտնել պարոն Բայդաչնիին և իր մարզչական շտաբին` համատեղ աշխատանքի համար և մաղթել է հաջողություն։

Հիշեցնենք, որ ռուս մասնագետը գլխավորել էր ակումբը 2021-ի մարտից և մեկ խաղում միջինում վաստակել է 1.33 միավոր։

 

ArmenianEnglishRussian