Պաշտոնական. Դմիտրի Գունկոն լքեց «Նոա»-ն

«Նոա» ՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Դմիտրի Գունկոն և իր մարզչական շտաբը երկկողմանի համաձայնությամբ հեռացել են «Նոա»-ից:

Շնորհակալություն ենք հայտնում Դմիտրի Գունկոյին՝ թիմը դժվարին 2020-ի հոկտեմբերից հետո գլխավորելու համար: Հենց նրա ղեկավարությամբ «Նոա»-ն իր թիմային խաղով վերահաստատեց իր բարձր դիրքը հայկական ֆուտբոլում:

Մարզչական շտաբին մաղթում ենք հաջողություններ հետագա գործունեության մեջ, ասված է ակումբի հայտարարության մեջ:

 

ArmenianEnglishRussian