Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո

Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն այսուհետ հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո։ ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքում նա արդեն ներկայացված է որպես ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչ։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Հակոբյան 2638 վարկանիշով 12-րդն է ԱՄՆ-ն ներկայացնող շախմատիստների թվում։

Ավելի վաղ ԱՄՆ տեղափոխվելու և ԱՄՆ դրոշի ներքո հանդես գալու որոշման մասին էր հայտարարել նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։

Հավելենք, որ նա Շախմատի Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիադայի եռակի չեմպիոն էր։

ArmenianEnglishRussian