Էմանուել Մակրոնը՝ Կիլիան Մբապպեի մասին․ Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է Լիգա 1-ի ու ողջ Ֆրանսիայի համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է Կիլիան Մբապպեի մասին՝

«Ես ցանկանում եմ, որ ֆուտբոլիստները հիմա կենտրոնանան ԵՎՐՈ-ի վրա։ Ես նրա հետ չեմ խոսացել իր հեռանալու մասին։

ՊՍԺ-ն շատ մեծ ակումբ է, որը գիտի, ինչ անել աճելու համար։ Մտածում եմ, որ կարևոր է Մբապպեի մնալը ՊՍԺ-ում։ Նա կարևոր է Լիգա 1-ի ու ակումբի համար։

Ես երբեք չեմ ճնշի ֆուտբոլիստին նման հարցերով։ Դա ֆուտբոլիստի անձնական գործն է և ես հարգում եմ նրա որոշումը ու ընտրությունը։

Այս երիտասրադ ֆուտբոլիստը միլիոնավոր մարդկանց մոտ հիացմունք է առաջացրել։ Նա փայլուն ֆուտբոլիստ է, նրա ֆիզիկական ու տեխնիկական որակները զարմացնում են։ Նա ունի բնավորության գծեր, որոնք հարիր են միայն մեծագույն մարդու։ Եվ ես, որպես նախկին ֆուտբոլիստ, խոսում եմ առանձնահատուկ հիացմունքով։ Երևում է, որ խաղադաշտում նա հասկանում է կատարվելիքը մնացածից լավ։ Նա փայլուն ինտուիցիա ունի, ինչպես Զիդանն ու Պլատինին։ Նա «մեծ» ֆուտբոլիստ է»,-ասել է Մակրոնը։