Ի՞նչ սպասել ԵՎՐՈ 2020-ից

Արդեն վաղը կմեկնարկի այդքան սպասված ԵՎՐՈ 2020-ը։ Արդեն տեղեկացրել ենք խաղացանկի ու բացակայող ֆուտբոլիստների մասին։

Հիմա առանձնացրել ենք այն պատճառները, թե ինչու՞ արժե դիտել ԵՎՐՈ-ն և ի՞նչ սպասել այս մրցաշարից։

 

  • Դիտարժան մրցաշար

Болельщики на стадионе: стоковые фото, изображения | Скачать Болельщики на  стадионе картинки на Depositphotos

Ֆուտբոլ սիրող ցանկացած անձ երազում է, որ իր կյանքի այն 90 րոպեները, որոնք նա նվիրել է ֆուտբոլ դիտելուն, գեղեցկացնեն իր կյանքը։ Երկրպագուները մեծ ցանկություն ունեն դիտել այնպիսի հանդիպումներ, ինչպիսիք էին՝ ԱԱ 2018-ի Պորտուգալիա-Իսպանիան (3։3), ԵՎՐՈ 2016-ի Բելգրա-Ուելս (3:1), ԱԱ 2014-ի Բրազիլիա-Գերմանիան (1:7) կամ ԵՎՐՈ 2012-ի Իսպանիա-Իտալիան (4։0)․ Այս ցանկը կարելի է անվերջ թվարկել։

Արդեն խմբային փուլում սպասվում են մի քանի ճակատամարտեր։ Օրինակ՝ Թուրքիա-Իտալիա, Ֆրանսիա-Գերմանիա, Ֆրանսիա-Պորտուգալիա, Գերմանիա-Պորտուգալիա։ Մի խոսքով՝ խմբային փուլի 18 խաղից 5-ը (հուսանք դրանց թիվը կգերազանցի 10-ը) մեզ իրական ֆուտբոլային տոն կպարգևեն։

 

  • Բենզեմայի վերադարձը ազգային հավաքական

Benzema gets shock France recall for Euro after 6-year absence | Daily Sabah

ԵՎՐՈ-ից առաջ քննարկվող ամենաբուռն թեմաներից մեկը Կարիմ Բենզեմայի վերադարձն էր ազգային հավաքական։ Այս թեման բազմիցս շոշափվել է։ Բոլորը առանձին հաշվարկել են նրա անցկացրած վայրկյանները խաղադաշտում, խփած գոլերի թիվը, դեբյուտը, վերջին հանդիպումը և այլն։

Բենզեմայի վերադարձը ազգային թիմ հաջող համարել չի կարելի։ Նա ձախողվեց ու չկարողացավ հստակ իրացնել 11-մետրանոցը իր «վերադարձի» խաղում՝ Ուելսի ընտրանու դեմ (3։0), ապա վնասվածք ստացավ Բուլղարիայի հավաքականի դեմ խաղում։

Ակումբային մակարդակում, այս մրցաշրջանը Կարիմը նույնպես հոյակապ անցկացրեց։ Նա դարձավ «Ռեալի» առաջատարը, լավագույն ռմբարկուն ու թոփ 5 լիգաներում, վստահաբար, լավագույններից մեկն էր։

Հետաքրքիր կլինի դիտել Բենզեմայի խաղը՝ արդեն Աշխարհի չեմպիոնի կազմում։

 

  • Յոահիմ Լյովի վերջին խաղերը Գերմանիայի հավաքականում

Йоахим Лев приветствует возвращение Хайнкеса ᐉ UA-Футбол

61-ամյա մասնագետի դարաշրջանը Գերմանիայի ազգային հավաքականում կարելի է ավարտված համարել։ Լյովը ինչ ստանձնեց «գերմանական մեքենայի» ղեկը՝ 2006-ին, նրա թիմը բավականին լավ արդյունքներ էր գրանցում։ Հաջողությունների գագաթնակետը 2014-ի մունդիալն էր։ Ավելորդ անգամ չնշենք, որ Գերմանիան դարձավ չեմպիոն, իսկ Բրազիլիայի հավաքականի ջախջախում անմոռանալի է։

ԵՎՐՈ 2016-ում էլ գերմանացիները հասան մինչև կիսաեզրափակիչ, որտեղ զիջեցին Դիդիե Դեշամի Ֆրանսիային։

2018-ի մունդիալը, բնականաբար, ձախողված է բոլոր առումներով։ Լյովի թիմը չհաղթահարեց նույնիսկ խմբային փուլի արգելքը։

Ինչպես արդեն գիտենք, մրցաշարից հետո Լյովին կփոխարինի Հանս-Դիտեր Ֆլիկը։

Ինտրիգը մեկն է․ Արդյո՞ք Գերմանիան կհիշի իր պատմության փառավոր էջերը և «կքամի» հերթական տիտղոսը ու Լյովին կճանապարհի վառ տրամադրությամբ, թե՞ կրկին ձախողում։

 

  • Տարբեր երկրներում խաղերի անցկացումը

One Million EURO 2020 Tickets to be Distributed via Blockchain APP -  CryptocyNews.com

Եթե մինչև այս ԵՎՐՈ-ներն անցկացվում էին 1-2 երկրում, ապա ՈՒԵՖԱ-ի փոփոխությունների շնորհիվ միանգամից մեկ տասնյակից ավելի երկրներ կզգան ֆուտբոլային մեծ տոնը։ Սա, բնականաբար, մի շարք բարդություններ կառաջացնի առանձնապես ֆուտբոլիստների մոտ, նրանք անընդհատ տրանսպորտային շարժի մեջ են լինելու, սակայն տարբեր երկրների երկրպագուների համար սա մեծ տոնախմբություն կլինի։

 

  • Բազմաթիվ ֆավորիտներ

UEFA EURO 2020: meet the teams | UEFA EURO 2020 | UEFA.com

Այս կետը կարող ենք կապել առաջին կետի՝ դիտարժան մրցաշարի հետ, սակայն այստեղ ամեն ինչ փոքր-ինչ այլ է։ Մրցաշարը ունի ընդգծված մի շարք ֆավորիտներ՝ Իտալիան, Բելգիան, Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Պորտուգալիան, սակայն սա չի նշանակում, որ այլ ընտրանիները անակնկալներ չեն մատուցելու։ Բոլորիս կարող են զարմացնել Նիդերլանդներ, Շվեյցարիան, Թուրքիան, Դանիան, Խորվաթիան, Լեհաստանը։ Մրցաշարի հետաքրքրությունը նաև նրանում է, որ օրինակ Ֆինլանդիան կարող է լուրջ սպառնալիք դառնալ Բելգիայի կամ Դանիայի համար։ Նույն ձևով կարելի է առանձնացնել նաև Հունգարիայի և Հյս․ Մակեդոնիայի ընտրանիներին։

 

  • Երկրպագուները

Полный стадион болельщиков: с чего начать? - Спорт Бизнес Консалтинг

Անկասկած, առաջին տեղում հենց սա է։ 2020 թվականին՝ չարիքային քովիդի պատճառով, ոչ ոք չէր կարող պատկերացնել երկրպագուներով լի մարզադաշտեր։ Այսօր, իհարկե, վիրուսը չի անհետացել, սակայն բարեբախտաբար, բավականին նահանջել է։ Մի շարք մարզադաշտերում երկրպագուները ներկա կգտնվեն մինչև 50% սահմանափակմամբ։

 

Հուսանք, այս ԵՎՐՈ-ն բոլորին իրական տոն կպարգևի ու կդառնա անմոռանալի։

ArmenianEnglishRussian