Իմ մոտիվացիան ավելի մեծ է, քան մասնակցածս 1-ին ԵՎՐՈ-ի ժամանակ․ Կրիշտիանու Ռոնալդու

Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է ԵՎՐՈ 2020-ի իր սպասելիքներով՝

Պիրենեյան թերակղզում գտնվող պետությունը ընդգրկված է F խմբում՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունգարիայի ընտրանիների հետ։

«Մենք հարգում ենք բոլոր թիմերին։ Հեշտ խաղեր չեն լինելու։

Ես զգում եմ ինձ այնպես, ինչպես իմ 1-ին ԵՎՐՈ-ին։ Ես հիմա այնպիսի մոտիվացիա ունեմ ինչպես 2004-ի ԵՎՐՈ-ին, երբ 1-ին անգամ էի մասնակցում ԵՎՐՈ-ին։ Հնարավոր է, նույնիսկ ավելի ուժեղ։

Մենք գործող չեմպիոններն ենք ու կրկին մրցաշարի ֆավորիտներից ենք։ Խոստանալ տիտղոսներ, կամ կանխագուշակելու իմաստ չկա։ Կարող եմ միայն խոստանալ, որ յուրաքանչյուր խաղում պայքարելու ենք հաղթանակի համար»,-ասել է Ռոնալդուն 360-ի հետ հարցազրույցում։

Հիշեցնենք, որ ԵՎՐՈ 2020-ը կմեկնարկի վաղը՝ հունիսի 11-ին։ Պորտուգալիան իր առաջին հանդիումը կանցկացնի Հունգարիայի հետ՝ հունիսի 15-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։