Նոբել Առուստամյանի հավատարմագրումը հաստատվեց

Ինչպես տեղեկացնում է Match TV-ն, հայազգի լրագրող Նոբել Առուստամյանը ստացել է իր հավատարմագրումը ԵՎՐՈ 2020-ի համար։

Առուստամյանը ստացել է թույլատվություն`մուտք գործելու մրցաշարը ընդունող բոլոր մարզադաշտեր։

Հեռուստալիքը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ-ին ՌՖՄ-ին (Ռուսական Ֆուտբոլային Միությանը) համատեղ աշխատանքի համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Առուստամյանի հավատարմագրումը մերժել էր Բաքուն, ինչի պատճառով նա չէր կարող լուսաբանել մրցաշարի խաղերը։

Այս առիթով Նոբելը հարցազրույց է տվել և շեշտել, որ Ադրբեջանում կա նման վերաբերմունք հայերի նկատմամբ։

ArmenianEnglishRussian