Պաշտոնական. Արթուր Քարտաշյանը հեռացավ «Փյունիկից»

Ինչպես տեղեկացնում է «Փյունիկ» ՖԱ-ի մամուլի ծառայությունը` թիմից հեռացել է պաշտպան Արթուր Քարտաշյանը։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։

Արթուր Քարտաշյանը Փյունիկի սան է։ Նա երևանյան թիմի կազմում անցկացրել էր 108 խաղ՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել Արթուր Քարտաշյանին ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում։

ArmenianEnglishRussian