Պաշտոնական. Իսահ Ալիյուն հեռացավ «Ուրարտուից»

Ինչպես տեղեկացնում է «Ուրարտու» ՖԱ-ի մամուլի ծառայությունը` երևանյան ակումբը և Իսահ Ալիյուն երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։

Ակումբը շնորհակալություն է հայտնել 22-ամյա ֆուտբոլիստին թիմի կազմում անցկացրած հանդիպումների ու կատարած աշխատանքի համար և հաջողություն է մաղթել հետագա կարիերայում։

Հավելենք, որ Ալիյուն «Ուրարտուի» կազմը համալրել էր 2020 թվականին։

Նիգերացի կիսապաշտպանը մասնակցել է 16 պաշտոնական հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ։

Լուսանկարը` «Ուրարտու» ՖԱ-ի

ArmenianEnglishRussian