Պաշտոնական. Ջորջինյո Վեյնալդումը` ՊՍԺ-ի ֆուտբոլիստ

ՊՍԺ-ն ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերեց «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջոորջինյո Վեյնալդումին։

30-ամյա կիսապաշտպանի համար պայքարում էր նաև կատալոնական «Բարսելոնան», սակայն հոլանդացին որոշել է կարիերան շարունակել Ֆրանսիայում։

Վեյնալդումը «Լիվերպուլ» էր տեղափոխվել «Նյուքասլ Յունայթեդից»` 2016-ին 23 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց։

«Լիվերպուլում» նա անցկացրել է 237 հանդիպում, դառնալով 22 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Վեյնալդումը նախկին հանդես է եկել նաև հոլանդական ՊՍՎ-ում և «Ֆեյենորդում»։

ՊՍԺ-ի հետ Վեյնալդումը համաձայնեցրել է 3 տարվա պայմանագիր։ Յուրաքանչյուր մրցաշրջանի համար նա կստանա 9.5 միլիոն եվրո։