Պորտուգալիան վստահ հաղթանակ տարավ Իսրայելի նկատմամբ (տեսանյութ)

Պորտուգալիայի և Իսրայելի ազգային հավաքականները ընկերական հանդիպում էին անցկացնում։

Ֆերնանդու Սանտոշի սաները վստահ հաղթանակ տարան մրցակցի դարպասը ուղարկելով 4 անպատասխան գնդակ։

Գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին` Բրունո Ֆերնանդեշը (42, 90’+1′) Կրիշտիանու Ռոնալդուն (44′) և Ժոաո Կանսելուն (86′)

Պորտուգալիան իր հաջորդ հանդիպումը կանցկացնի ԵՎՐՈ 2020-ի շրջանակներում`մրցելով Հունգարիայի ընտրանու հետ` հունիսի 15-ին։

ArmenianEnglishRussian