Տիգրան Եսայանը հեռացավ «Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնից. Հայտնի է նոր մարզիչի անունը

Ինչպես տեղեկացնում է «Ուրարտու» ՖԱ-ի մամուլի ծառայությունը` երևանյան ակումբը և Տիգրան Եսայանը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։

Ակումբը շնորհակալություն է հայտնել Եսայանին կատարած աշխատանքի, ներդրած ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում։

Միևնույն ժամանակ ակումբում տեղի են ունեցել նոր նշանակումներ։ «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Արսեն Պետրոսյանը։ Գլխավոր թիմի մարզչական շտաբը համալրել են նաև Ստեփան Ղազարյանն ու Իգոր Պադերինը։

ArmenianEnglishRussian