Օնանայի պատիժը 12 ամսից կրճատվել է 9-ի․ Նա խաղադաշտ կվերադառնա նոյեմբերին

Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) կրճատել է «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանայի պատիժը։

Պատժաչափը նախկին 12 ամսից դարձել է 9-ը։ Նրա որակազրկումը կավարտվի նոյեմբերի 3-ին։

Հիշեցնենք, որ Օնանան որակազրկվել էր ֆուրոսեմիդ օգտագործելու պատճառով։ Նյութը հայտնաբերվել էր դարպասապահի մեզում՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ին։ «Այաքսը» պարզաբանել էր, որ նա այդ օրը իրեն վատ էր զգացել և սխալմամբ ընդունել էր դեղահաբեր, որոնք ֆուտբոլիստի կնոջ համար էին։