Հայտնի է բռնցքամարտի երիտասարդական հավաքականի կազմը` Մ22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը հայտնել է այն բռցքամարտիկների անունները, ովքեր կմասնակցեն Իտալիայում կայանալիք մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Տղամարդկանց 10 քաշային կարգերից մենք ներկայացուցիչ կունենանք 8-ում: 49 կգ Սեյրան Եղիկյան, 52 կգ` Ռուդոլֆ Գառբոյան, 56 կգ` Արթուր Բազեյան, 60 կգ` Ժորժիկ Մարության, 64 կգ` Բենիկ Նիկողոսյան, 69 կգ Արմեն Մաշակարյան, 75 կգ` Վաղթանգ Հարությունյան, 81 կգ` Համբարձում Հակոբյան։

Կանանց պայքարում Հարություն Նազարյանի գլխավորությամբ հանդես կգան 48 կգ քաշային` Գայանե Տեր Բարսեղյանն ու 57 կգ` քաշային Անժելիկա Ստեփանյանը:

Հայաստանի ընտրանին մրցավայր կմեկնի հունիս 13-ին:

ArmenianEnglishRussian