Այն ամենը, ինչ պետք է իմանալ ԵՎՐՈ-ին մասնակից հավաքականների մասին․ Կարճ փաստերով ներկայացնում ենք հավաքականների շանսերը

Ձեզ ենք ներկայացնում այն ամենը, ինչ պետք է իմանալ ԵՎՐՈ-ին մասնակից հավաքականների մասին՝

 

Թուրքիան վերջին անգամ խմբից դուրս է եկել 2008 թվականին։ Այս պահին թուրքերի պաշտպանությունը փայլուն վիճակում է։  Կաբակը՝ «Լիվերպուլից», Սեյունջուն՝ «Լեսթերից», Դեմիրալը՝ «Յուվենտուսից»։ Մյուս գոտիներում մեր հարևան երկրի հավաքականը այնքան էլ բարվոք վիճակում չէ, սակայն մրցաշարին մասնակից ամենաերիտասարդ թիմն է։

Իտալիան Ռոբերտո Մանչինի գլխավորությամբ դարձել է լիովին այլ թիմ։ Նրանք հաղթահարեցին որակավորման փուլի արգելքը հեշտությամբ։ Մրցաշարի հիմնական ֆավորիտներից մեկն են և անպարտելի են 27 խաղ։ Վերջին անգամ իտալացիները պարտվել են 2018 թվականի սեպտեմբերին Պորտուգալիայի ընտրանուն։

Ուելսի ընտրանին փայլեց ԵՎՐՈ 2016-ին, սակայն այս մրցաշարում նրանց շանսերը անհամեմատ քիչ է։ Սուպերաստղ Գարեթ Բեյլն էլ առաջվանը չէ, իսկ Աարոն Ռեմզին «Յուվեում» փոխարրինողների կազմում է։ Նոր աստղերի Ուելսը չկարողացավ հայտնաբերել։

Շվեյցարիայի հավաքականում խաղակցվածությունը բարձր մակարդակի վրա է, սակայն մարզիչները անընդհատ փոփոխություններ են կատարում կազմում։ Հիմնական կազմի հայտնի ֆուտբոլիստներից շատերն էլ իրենց թիմերում գրեթե չեն ընդգրկվում մեկնարկային կազմում։ Օրինակ Ջերդան Շաքիրին «Լիվերպուլից»։

Դանիան ոչ միշտ է հայտնվում մեծ մրցաշարերում, իսկ հայտնվելու դեպքում էլ, վերջին 10 տարում, ընդամենը մեկ անգամ է դուրս եկել փլեյ-օֆֆ՝ դա էլ ԱԱ 2018-ի ժամանակ։ Մեծ փորձ ունի Դանիայի հավաքականը։ Ընդամենը 2 ֆուտբոլիստ է խաղում տեղի առաջնությունում, մյուսները՝ թոփ լիգաներում։ Թիմի առաջատարը Քրիստիան Էրիկսենն է «Ինտերից», ով չնայած վատ սկսեց մրցաշրջանը, սակայն դարձավ Իտալիայի չեմպիոն։

Ֆինլանդիան իր պատմության մեջ առաջին անգամ է դուրս գալիս մեծ մրցաշարի եզրափակիչ փուլ, ինչը արդեն փայլուն արդյունք է։ Հայաստանի հավաքականի «նվերների» շնորհիվ ֆիները հասան այստեղ և եթե չլինեին կորոնավիրուսային սահմանափակումները, ապա ողջ երկիրը կգար աջակցելու ազգային հավաքականին։ Գլխավոր աստղ Պուկկիին էլ, ով խաղում է «Նորվիչում», իսկ հայ երկրպագուն լավ է հիշում նրան։

Բելգիայի ոսկե սերունդի մասին խոսակցությունները մամուլի գլխավոր էջերում են երկար ժամանակ, սակայն արժեքավոր մրցանակները այդպես էլ չկան։ Արդեն երկու տարի է, ինչ բելգիացիները գլխավորում են ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը ու մրցաշարի գլխավոր ֆավորիտներից են։

Ռուսաստանի համար այս ԵՎՐՈ-ն մասամբ տնային կարելի է համարել Սանկտ-Պետերբուրգում անցկացվող խաղերի շնորհիվ։ Ռուսաստանը մեծ աղմուկ բարձրացրեց ԱԱ 2018-ի ժամանակ։ Նույնը կարող են կրկնել և հիմա։

Նիդերլանդների հավաքականը իր խմբի ուժեղագույնն է։ Նախկին մարզիչ Ռոնալդ Կումանի հետ այս թիմը այլ կերպ էր նայվում, սակայն Ֆրանկ դե Բուրը կարգով ավելի ցածր է և եթե գումարենք առաջատարների վնասվածքները, ապա այս հավաքականը դժվար թե երկար ճանապարհ անցնի։

Ուկրաինան մրցաշարից առաջ սկանդալների մեջ էր մարզաշապիկի հետ կապված, սակայն կան բազում տաղանդավոր ֆուտբոլիստներ, ովքեր ունեն ասելիք։ Ուկրաինացիները հեշտությամբ անցան որակավորման փուլը և Շևչենկոյի սաների շանսերը Նիդերլանդների հավաքականի հետ հավասարչափ կարելի է գնահաել։

Ավստրիան անակնկալներ մատուցող հավաքական է։ Ներկայումս էլ լավ ժամանակներ չի ապրում ընտրանին ու հնարավոր է նույնիսկ խմբային փուլի արգելքը չհաղթահարեն Ալաբան ու ընկերները։

Հյուսիսային Մակեդոնին մրցաշարի ամենաթույլ հավաքականն է։ Տաղանդները քիչ չեն և եթե նրանց գումարենք 37-ամյա Գորան Պանդևի փորձը, որը կավարտի կարիերան ԵՎՐՈ-ից հետո, մակերը կարող են աղմկել։

Անգլիան երիտաարդ սուպերսերունդ ունի, ովքեր ԱԱ 2018-ին հասան մինչև կիսաեզրափակիչ ու մրցաշարի ֆավորիտներից մեկն է։

Խորվաթիան 2018-ի մունդիալից հետո բավականին նահաջեց և խորվաթների շանսերը բավականին նվազ են։ Հիշենք Հայաստանի ընտրանու դեմ խաղը, որտեղ չենք ժխտի, որ մեզ բախտն էլ ժպտաց, սակայն հետևությունները թողնենք ձեզ։

Շոտլանդիան ԵՎՐՈ-ներին չի մասնակցել 90-ականներից ի վեր ու դժվար նրանցից սպասել ինչ-որ նոր բան, բացի բրիտանական աչք շոյող խաղից։

Չեխիան անսպասելիորեն դարձավ մեծ նպատակների տեր թիմ, որը կարող է հաղթել ցանկացածին։ Թիմի հիմնական մասը Չեխիայի առաջնությունից են, սակայն կան ֆուտբոլիստներ նաև ԱՊԼ-ից և Լա Լիգայից։

Իսպանիայի հավաքականը տուժեց քովիդի պատճառով։ «Ռեալից» չկա գեթ մեկ ֆուտբոլիստ՝ նույնիսկ հավերժական Ռամոսը, սակայն դա չի նշանակում, որ իսպանացիները չեն պայքարելու։ Ընդհակառակը, Էնրիկեի սաներին կարելի է համարել ֆավորիտներից մեկը։

Շվեդիայի հավաքականը ԵՎՐՈ-ից առաջ մնաց առանց Իբրահիմովիչ։ Շվեդների թիմը ամենատարեցն է ԵՎՐՈ-ին մասնակիցների ցանկում։

Լեհաստանի հավաքականը մինչև 2008 թվականը չէր մասնակցում ԵՎՐՈ-ներին, սակայն 2016-ին նրանք առաջին անգամ դուրս գալով խմբից հասան մինչև քառորդ եզրափակիչ։ Մեկ անուն՝ Ռոբերտ Լևանդովսկի և հարձակման գծի խնդիրները լուծված են։

Սլովակիայի հավաքակնը առաջին անգամ կխաղա 2 ԵՎՐՈ-ում անընդմեջ։ Ռեյտինգով ու կազմով իր խմբի ամենաթույլ հավաքականը կարող է աղմկել Մարեկ Համշիկի և Միլան Շկրինարի հետ։

Հունգարիան ԵՎՐՈ-ի թույլ հավաքականների մեկն է, որը մրցաշարից առաջ կորցրեց իր առաջատար Դոմինիկ Սոբոսլային։ Հույսը դարպասապահ Պետեր Գուլաշչին է «ՌԲ Լայպցիգից», ով Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում ամենաշատ «չոր » հանդիպումներն անցկացրեց։

Պորտուգալիան մրցաշարի գործող չեմպիոնն է, ովքեր միշտ հավակնորդների ցանկում են, հատկապես, երբ Կրիշտիանու Ռոնալդուն թիմի հետ է։ Նրան կօգնեն Բրունո Ֆերնանդեշը և Ժոտան։

Ֆրանսիան էլ աշխարհի գործող չեմպիոնն է, ով ԵՎՐՈ 2016-ին հասավ մինչև եզրափակիչ։ Մբապպե, Բենզեմա, Գրիզման, Դեմբելե, Ժիրու հարձակման գիծը վստահաբար սարսափազդու է։

Գերմանիան էլ վերջին մեծ մրցաշարն է անցկացնում Յոհաիմ Լյովի գլխավորությամբ, որը թիմի ղեկը ստանձնել էր 2006-ից։ Նա դուրս եկավ իր սկզբունքներից և հավաքական հրավիրեց ուժեղագույններին։ Հաղթելու համար կրկին վերադարձրեց Թոմաս Մյուլլերին։ Հերթական անգամ չնշենք, որ Գերմանիան նույնպես ֆավորիտներից մեկն է։

ArmenianEnglishRussian