Հրաձիգ՝ Էլմիրա Կարապետյանը Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

ՀԱՕԿ-ի կայքը տեղեկացնում է, որ Հրաձգության միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է, այն մասին, որ Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը նվաճել է Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Հայ մարզուհին ատրճանակավարների մրցաշարում 10 մ. հեռավորությունից, 60 կրակոցով վաստակել է 575 միավոր, սահմանել անձնական ու համապետական նոր ռեկորդ և գրավել պատվավոր հինգերորդ տեղը:

Այս պահի դրությամբ Հայաստանից  օլիմպիական ուղեգիր  ունեն 10 մրզիկներ.

Ազատ ոճի ըմբշամարտ` Արսեն Հարությունյան (57 կգ), Վազգեն  Թևանյան (65 կգ):

Հունահռոմեական ոճի ըմշամարտ` Արմեն Մելիքյան (60 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Կարապետ Չալյան (77 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ):

Բռնցքամարտ՝ Կորյուն Սողոմոնյան (52 կգ), Արման  Դարչինյան (75 կգ):

Սպորտային մարմնամարզություն՝ Արթուր Դավթյան:

Եվ մեր օլիմպիական թիմի միակ կին մասնակիցը, հրաձիգ՝ Էլմիրա Կարապետյան:

ArmenianEnglishRussian