Որքա՞ն գումար կվաստակեն ԵՎՐՈ-ի մասնակից հավաքականները

Ընդամենը 5 ժամից կմեկնարի այդքան սպասված ԵՎՐՈ 2020-ը։

Արդեն տեղեկացրել ենք խաղացանկի, բացակայող ֆուտբոլիստների, հավաքականների մարզաշապիկների, մասին, ներկայացրել ենք ընտրանիների  հայտացուցակները և փաստերով գնահատել ենք յուրաքանչյուրի շանսը, ինչպես նաև խոսել ենք մրցաշարից սպասելիքների մասին։

Հիմա հասկանանք, թե որքան գումար կստանան ԵՎՐՈ-ի մասնակիցները։

ԵՎՐՈ 2020-ի մրցանակային ֆոնդը կազմում է 371 միլիոն եվրո, ինչը 71 միլիոնով ավելի է ԵՎՐՈ 2016-ինից։

Յուրաքանչյուր հավաքական, երաշխավորված, կստանան 9.25 միլիոն եվրո։

Մնացած գումարը, որը կազմում է 149 միլիոն եվրո, կստանանան հավաքականներից յուրաքանչյուրը։ Հաղթանակի համար 1.5 միլիոն եվրո, 750 հազար եվրո էլ ոչ-ոքիի համար։

Փլեյ-օֆֆ դուրս գալու համար ազգային ընտրանիները կստանան 2 միլիոն եվրո, քառորդ եզրափակիչ հասնելու համար 3.25 միլիոն եվրո։

Կիսաեզրափակիչ հասած 4 թիմերը կստանան ընդհանուր 20 միլիոն եվրո։ Յուրաքանչյուրը` 5-ական։

Եզրափակիչ դուրս գալու համար հավաքականները կստանան 7 միլիոն եվրո, իսկ չեմպիոն դառնալու համար բոնուս ևս 3 միլիոն եվրո։

 

ArmenianEnglishRussian