Ֆինլանդիան անակնկալ հաղթանակ տարավ Դանիայի նկատմամբ (տեսանյութ)

ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլի, B խմբի առաջին տուրում, Դանիայի հավաքականը մրցում է Ֆինլանդիայի ընտրանու հետ։

Հանդիպումը դադարեցվել էր 43-րդ րոպեին, քանի որ Քրիստիան Էրիկսենը կորցրել էր գիտակցությունը։ Բարեբախտաբար, դանիացին արդեն լավ է և եկել է գիտակցության ու կարողանում է խոսել։

Հանդիպումը վերսկսվեց 22։30-ին։

2-րդ կեսի մեկնարկից ուղիղ 15 րոպե անց Յոել Պոհյանպալոն գրավեց Շմեյխելի պաշտպանած դարպասը և բացեց հանդիպման հաշիվը։

74-րդ րոպեին դանիացիները ստացան 11-մետրանոցի իրավունք, սակայն Պիեռ-Էմիլ Հոյբերգի հարվածը որսաց Լուկաշ Հրադեչկին։

Այսպիսով, ֆիները հաղթում են նվազագույն հաշվով և վաստակում են 3 միավոր։