Բելգիան առանց խնդիրների հաղթեց Ռուսաստանին (տեսանյութ)

ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլի, B խմբի առաջին տուրում, Ռուսաստանի հավաքականը մրցում է Բելգիայի ընտրանու հետ։

Հանդիպման հաշիվը բացեց Ռոմելու Լուկակուն՝ 10-րդ րոպեին։

36-րդ րոպեին Թոմաս Մենյեն կրկնապատկեց տանտերերի առավելությունը։

Հանդիպման վերջակետը դրեց և դուբլի հեղինակ դարձավ Լուկակուն`88-րդ րոպեին։

Այսպիսով, Բելգիան հաղթում է 0։3 հաշվով ու վաստակում է 3 միավոր։

1-ին տուրից հետո B խմբում մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝

  1. Բելգիա 3մ
  2. Ֆինլանդիա 3մ
  3. Դանիա 0մ
  4. Ռուսաստան 0մ