Անգլիական 2 գրանդ հետաքրքված է Լևանդովսկու ծառայություններով

Լոնդոնի «Չելսին» հետաքրքրություն է ցուցաբերում Մյունխենի «Բավարիայի» հարձկավող Ռոբերտ Լևանդովսկու նկատմամբ։

Ֆուտբոլիստի գործակալ Պինի Զախավին արդեն կապնվել է լոնդոնյան ակումբի ներկայացուցիչների հետ։ «Չելսին» ցանկանում է ձեռք բերել 32-ամյա հարձակվողին, եթե չկարողանա պայմանագիր համաձայնեցրել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալադնի հետ։

Այն գումարները, որոնք «Ազնվականները» խոստանում են լեհ ֆուտբոլիստին հետաքրքում են «Բավարիային» ու հարձակվողին գրում է Bayern & Germany-ն հղում կատարելով Bild-ին։

«Բավարիայի» մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում Լևանդովսկին, ցանկանում են ստանալ երաշխիք այն բանի, որ ակումբը շարունակելու է պայքարել Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ «Բավարիայի» հարձակվողի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Մանչեսթեր Սիթին»։

Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում Լևանդովսկին դարձել է 41 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։