«Ինչո՞ւ է միշտ մոտիվացիա պետք․ Չի՞ կարելի ուղղակի ճիշտ գործել»․ Ռեշֆորդը՝ բարեգործության մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոսել է իր կատարած բարեգործությունների մասին։

«Հենց նոր իմացա, որ The Spectator-ը պատրաստվում է հոդված հրապարակել այն մասին, թե ինչ կոմերցիոն շահեր եմ ստացել վերջին 18 ամիսների ընթացքում։

Պարզաբանեմ։ Ես պետք է համագործակցեմ բրենդների հետ։ Ես համագործակցում եմ նրանց հետ, որպեսզի ավելի առաջ տանեմ այն աշխատանքը, ինչ ես անում եմ խաղադաշտից դուրս։ Այդ հոնորարների մեծ մասը գնում է այդ ուղղությամբ։

Նախորդ ամառ, շուրջ 1,3 միլիոն երեխա ստացել է պարենային աջակցություն իմ ու Burberry-ի համագործակցությունից։ Երեխաներն ունեն անվտանգ վայր, որտեղ նրանց կկերակրեն դասերից հետո։ Նոյեմբեր ամսվա ներդրումներից հետո անապահով ընտանիքի երեխաները ունեն հնարավորություն իրենց ամառային արձակուրդներն անվտանգ վայրում անցկացնելու համար։ Իմ ու Macmillan-ի համագործակցությունից 80 հազար երեխա ունեն գրքեր։

Ունե՞մ արդյոք ես կոմերցիոն շահ, այն բանից հետո, երբ կառավարությունը չեղարկել է դպրոցներում անվճար սնդնի ծրագիրը։ Ես վստահ եմ դրանում։

Ես հանդիսանում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» ու Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։ Ինչու՞ միշտ պետք է լինի մոտիվացիա։ Ինչու՞ ուղղակի չի կարելի գործել ճիշտ»,-ասել է Ռեշֆորդը և հավելել, որ իրեն դուր են գալիս The Spectator-ի հոդվածներն ու նա սիրում է դրանք ընթերցել։