«Լա Լիգան չպետք է կորցնի լավագույններին․ Ռոնալդուն արդեն կորցրել ենք»․ Դիեգո Սիմեոնեն՝ Մեսսիի մասին

Մադրդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Լիոնել Մեսսիի մասին, ով դեռ չի ստորագրել նոր պայմանագիր «Բարսելոնայի» հետ։

— Թվում է, թե Մեսսին մնում է «Բարսելոնայում»․․․

— Լա Լիգան չպետք է կորցնի լավագույններին։ Դա լավագույն բանն է, ինչը կարող է տեղի ունենալ մրցաշարի հետ։ Մենք արդեն կորցրել ենք Կրիշտիանու Ռոնալդուին։ Հուսամ, մենք կկարողանանք հետևել Մեսսիի խաղին Իսպանիայում։

Այդ ամենի համար «Բարսելոնան» պետք է բավական ուժ գործադրի ու կարողանա ճիշտ դուրս գալ ստեղծված իրավիճակից, որպեսզի փոխհատուցի այն, ինչ նա պահանջում է, որպեսզի Մեսսին մնա Իսպանիայում։

Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում Մեսսին 35 խաղում դարձել է 30 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ հունիսի վերջին արգենտիացին դարձավ ազատ գործակալ, իսկ կատալոնական ակումբը չի կարողանում նոր պայմանագիր համաձայնեցնել 34-ամյա ֆուտբոլիստի հետ։