ՉԼ․ «Կայրաթը» հաղթեց «Ցրվենա Զվեզդային»․ Կամո Հովհաննիսյանը մասնակցեց ողջ հանդիպմանը

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում «Կայրաթը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը, մրցում էր «Ցրվենա Զվեզդայի» հետ։

Հայ ֆուտբոլիստը ընդգրկված էր իր թիմի մեկնարկային կազմում ու մասնակցեց ողջ հանդիպմանը։

«Կայրաթը» հաղթեց 2։1 հաշվով։ Ղազախական թիմի կազմում աչքի ընկան Խոսե Կանտեն՝ 24-րդ և Ֆրանկ Բանյակը՝ 79-րդ րոպեին։ 56-րդ րոպեին էլ Դինո Միլկանովիչը գրավեց սեփական դարպասը։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 28-ին։

Այս զույգի հաղթողը կմրցի «Ալաշկերտ»-«Շերիֆ» զույգի հաղթողի հետ՝ ՉԼ-ի 3-րդ, իսկ պարտվողը նույն զույգի պարտվողի հետ ԵԼ-ի 3րդ փուլում։