ՊՍԺ-ն չի կապնվել «Յունայթեդի» հետ՝ Պոգբայի տրանսֆերի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ապագան մնում է անորոշ։

Manchester Evening News-ի հաղորդմամբ, ՊՍԺ-ն դեռ չի կապնվել «Յունայթեդի» հետ, ֆրանսիացու տեղափոխությունը քննարկելու համար։

Աղբյուրը գովաբանում է Պոգբային պրոֆեսիոլիզմի համար։

Ֆուտբոլիստները, ովքեր անգլիական ակումբում ընկերական հարաբերություններ ունեն Պոգբայի հետ մտածում են, որ ակումբի ղեկավարները պարտավոր են «բաց թողնել» նրան։

Պոգբայի և «Մանչեսթեր Յունայթեդի» պայմանագրի ժամկետը կավարտվի 2022 թվականի ամռանը։ Ավելի վաղ տարածվել էին լուրեր, որ ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Պոգբային 50 միլիոն եվրոյի դիմաց։

ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։