Վարազդատ Հարոյանն առաջին անգամ ընդգրկվել է «Կադիսի» մեկնարկային կազմում

Լա Լիգայի նախապատրաստական շրջանում «Կադիսը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ընկերական հանդիպում է անցկացնում «Լինենսեի» հետ։

Հայ ֆուտբոլիստն առաջին անգամ ընդգրկվել է իր թիմի մեկնարկային կազմում։

Հիշեցնենք, որ մինչև այս Հարոյանը «Կադիսի» կազմում մասնակցել է մի քանի ընկերական հանդիպման՝ 2-րդ կեսի մեկնարկում։

«Լինենսե»-«Կադիս» հանդիպումը կմեկնարկի 21։00-ին։