Տոկիոյի Օլիմպիական խաղերին կվերցվի 5000 դոպինգ-նմուշ․ Դա ռեկորդ է

Տոկիո 2020-ի Օլիմպիական խաղերի ժամանակ մարզիկներից կվերցվեն շուրջ 5000 դոպինգ թեստ։ Սա նոր ռեկորդ է։

Օրինակի համար նշենք, որ Ռիո 2016-ի ժամանակ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը վերցրել է 4930 նմուշ, ինչպես խաղերի ընթացքում, այնպես էլ դրանից հետո։

Տոկիո 2020-ի ժամանակ դոպինգային նմուշները վերցվելու են Միջազգային հակադոպինգային գործակալությունը (ITA)՝ Ճապոնական հակադոպինգային գործակալության հետ (JADA)։

Դոպինգ-սպաները խաղերի ժամանակ լինելու են ընդամենը 250-ը, իսկ նրանց օգնելու են 700 մարդ՝ օգնական կամզից։ Դոպինգ թեստերը պահպանվում են վերցնելու պահից 10 տարի ի վեր։