ՕԽ-ի Ֆուտբոլային հանդիպումներին՝ միայն Կոկա-Կոլա․ Գործկոմը այլ ըմպելիքիների մուտքն արգելել է մարզադաշտեր

Այն դպրոցահասակ երեխաները ովքեր կայցել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի ֆուտբոլային հանդիպումներին կկարողանան իրենց հետ մարզադաշտ բերել միայն Կոկա-Կոլա ըմպելիք։

Ֆուտբոլային հանդիպումները կանցկացվեն գրեթե առանց հանդիսականների, սակայն տեղի դպրոցների աշակերտին թույլատրվել է ներկա գտնվել մի քանի հանդիպման։

Դպրոցներից մեկի աշակերտները դժգոհել են այն պատճառով, որ նրանց արգելել են իրենց հետ վերցնել ինչ-որ ըմպելիք, բացի Կոկա-Կոլայից։

Ավելի ուշ, երբ այդ արգելքների մասին տարածվել է համացանցում, գործադիր կոմիտեն հայտարարել է, որ կարելի է բերել ըմպելիքներ, սակայն դրանց վրայի պիտակները պետք է հեռացնել։

«Ցանկացած ըմպելիք, որի վրա չկա Կոկա-Կոլայի լոգոն, արգելքի տակ է։ Եթե բերում եք ըմպելիքներ, գոնե հեռացրեք դրանց վրայի պիտակները»,-հայտարարել է Տոկիո 2020-ի գործկոմը։

Հիշեցնենք, որ Կոկա-Կոլան Օլիմպիական խաղերի գլխավոր հովանավորներից մեկն է։