Առաջին կեսից հետո «Արարատը» խաղով հաղթում է, հաշվով՝ ոչ (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում Երևանի «Արարատը» մրցում է Վրոցլավի «Շլյոնսկի» հետ։ Խաղն անհամեմատ ակտիվ սկսեցին «արարատցիները»։

17-րդ րոպեին Սերժ Դեբլեն՝ Կարեն Մուրադյանի փոխանցումից հետո ներխուժեց տուգանային հրապարակ։ Խառնաշփոթ իրավիճակում Դեբլեն կարողացավ գնդակը հասցեագրել Մորի Կոնեին, ով բավականին բարդ դիրքից անչափ վտանգավոր հարված կատարեց՝ ստեղծելով հանդիպման առաջին իրական գոլային պահը։

1 րոպե անց «Շլյոնսկը» ստեղծեց քիչ թե շատ գոլային պահ, սակայն Ռոբերտ Պիխի հարվածից հետո գնդակը հետ մղեց Վսևոլոդ Երմակովը, իսկ «Արարատի» պաշտպանները գնդակն ուղարկեցին ճակատային մասից դուրս։ Անկյունային խաղարկումից հետո Վոյցեխ Գոլյան բացեց այս հանդիպման ու դիմակայության հաշիվը։

25-րդ րոպեին Ալիկ Առաքելյանը շարժվեց կենտրոն ու գնդակը փոխանցեց Սերժ Դեբլեին, ով 5-6 մետրից հարվածեց ուղիղ դարպասապհի վրա։ Մի քանի վայրկյան անց Էդգար Մալաքյանը ձախ եզրից օդային փոխանցում կատարեց Խուան Բրավոյին, ով գլխով հարվածեց։ Ցավոք սրտի, գնդակը մի քանի միլիմետր հեռավորությամբ անցավ դարպասի կողքով։

27-րդ րոպեին Էրիկ Էքսպոիտոն փորձեց շրջադարձ հարվածով գրավել Երմակովի դարպասը, սակայն հարվածը ստաացվեց բավականին թույլ։

Նույն րոպեին գլխավոր մրցավար Նիկոլա Պոպովը զգուշացրեց «Արարատի» հարձկավողներ Մորի Կոնեին ու Սերժ Դեբլեին։

31-րդ րոպեին Ֆաբյան Պասեցկին նույն գրոհի ընթացքում 2 վտանգավոր հարված կատարեց։ 2 դեպքում էլ Վսևոլոդ Երմակովը իր բարձունքին էր։

19-րդ րոպեին, երբ Էդգար Մալաքյանը «ջրի ուղարկեց» Պատրիկ Յանասիկին, նա ընկավ խոտածածկին, իսկ գլխավոր մրցավարը անհիմն 3-րդ դեղինը ցուցադրեց «Արարատի» ֆուտբոլիստներին։

«Արարատը» իր գրոհների տարափը շարունակեց մինչև առաջին կեսի ավարտը , սակայն գրավել Միխայիլ Շրոմնիկի դարպասը, այդպես էլ չհաջողվեց։