«Բարսելոնան» Գրիզմանի ծառայություններն է առաջարկել «Ման․ Սիթիին» ու «Տոտենհեմին»․ Նա ցանկանում է վերադառնալ «Ատլետիկո»

«Բարսելոնան» ցանկանում է վաճառել թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի տրասնֆերը։

L’Equipe-ի հաղորդմամբ, կատալոնական ակումբը հարձակվողի ծառայություններն առաջարկել է «Մանչեսթեր Սիթիին» ու «Տոտենհեմին»։ Ավելի վաղ, «Բարսան» ցանկանում էր պայմանավորվել «Ատլետիկո Մադրիդի» հետ՝ Գրիզմանի ու Սաուլի, իսկ «Յուվենտուսի» հետ՝ Դիբալային փոխանակման համար։

Ֆրանսիացի հարձակվողը ուշադրության կենտրոնում է պահում միայն «Ատլետիկոյի» տարբերակը ու ցանկանում է վերադառնալ մադրիդյան ակումբ, սակայն խոչընդոտ է հանդիսանում նրա աշխատավարձը։

Լա Լիգայի ավարտված մրցաշրջանում Գրիզմանը մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 13 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։