«Ինձ թվում է երկրպագուները չեն ների Գրիզմանի տեղափոխությունը «Բարսելոնա»․ «Ատլետիկոյի» նախագահ

Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է Անտուան Գրիզմանի հնարավոր վերադարձի մասին։

— Երկրպագուները կներե՞ն Գրիզմանի տեղափոխությունը «Բարսելոնա»։

— Ոչ։

— Սաուլի հետ փոխանակումը հնարավո՞ր է։

— Ես չգիտեմ։ Ինձ թվում է, որ մենք սա ճիշտ մարդու հետ չենք քննարկում,-ասել է Սերեսոն։

Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողը «Բարսելոնա» էր տեղափոխվել 2019 թվականին ամռանը։