Իսկոն ժամանակից շուտ է լքել «Ռեալի» մարզումը՝ ջերմության պատճառով․ Հնարավոր է դա կապված է քովիդի դեմ պատվաստման հետ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն չի կարողացել լիովին մասնակցել թիմի մարզմանը։

Marca-ն գրում է, որ իսպանացին ժամանակից շուտ է լքել մարզումը, քանի որ նրա ջերմությունը բարձրացել է։

Իսկոն 2 ՊՇՌ թեստ է հանձնել, որոնց պատասխանը եղել է բացասական։ Բոլորը Իսկոյի ջերմություն կապում են նրա՝ քովիդի դեմ պատվաստման դեմ։  Նա պատվաստման առաջին չափաբաժինը ստացել է երկուշաբթի օրը։