«Ռասիստները պետք է ամաչեն իրենք իրենցից․ Նրանք խայտառակել են Անգլիան»․ Պատրիս Էվրա

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան խոսել է ռասիստական հայտարարությունների մասին, որոնք արվել են Բուկայո Սակային, Մարկու Ռեշֆոդի ու Ջեյդոն Սանչոյի հասցեին՝ ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչից հետո։

«Ես զարմացած չէի։ Զզվելի է։ Այդ ռասիստները պետք է ամաչեն իրենք իրենցից, քանի որ նրանք խայտառակել են Անգլիան։

Ցավալի դա տեսնելը, քանի որ այդ երիտասարդ տղաները, հնարավոր է, դեռ ադյքան էլ ուժեղ չեն։ Դա ճիշտ չէ, քանի որ մենք պետք է հպարտանանք նրանցով։ Ես անգլիացի չեմ, բայց հավատացեք ինձ, ես հպարատացել եմ Անգլիայի հավաքականի ելույթով՝ այս մրցաշարի ընթացքում»,-ասել է Էվրան։