Օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկա են գտնվելու 950 պաշտոնական անձ

BUENOS AIRES, ARGENTINA - OCTOBER 06: 3D mapping show is displayed on the Obelisco during the opening ceremony of the Buenos Aires 2018 Youth Olympic Games on October 06, 2018 in Buenos Aires, Argentina. (Photo by Amilcar Orfali/Getty Images)

Տոկիո 2020-ի գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Խիդեմասա Նակամուրան հայտնել է այն պաշտոնական անձանց անունները, ովքեր ներկա են գտնվելու Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, որը տեղի կունենա հուլիսի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 15։00-ին։

«Բացման արարողությանը ներկա գտնվող պաշտոնական անձանց թիվը կկազմի 950»,-ասել է Նակամուրան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արարողությունը կանցկացվի առանց հանդիսականների ու դրան ներկա գտնվելու իրավունք կունենան միայն VIP հյուրերը՝ հովանավորները  և ՄՕԿ-ի ներկայացուցիչները։

Նրա համոզմամբ, գործադրվելու են բոլոր ջանքերը, որպեսզի կանխարգելվի կորոնավիրուսային համավարակի տարածումը։

Հիշեցնենք, որ օլիմպիական ավանում արդեն քովիդով վարակման տասնյակ դեպքեր կան, ինչպես մարզիկների այնպես էլ աշխատակիցների շրջանում։